• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 11:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:55, 15 Հունվար 2014

Թուրքերը ծրագրում են վերանորոգել Սեբաստիայի հայկական Սբ Գևորգ եկեղեցին

Թուրքերը ծրագրում են վերանորոգել Սեբաստիայի հայկական Սբ Գևորգ եկեղեցին

Թուրքական բանակի 5-րդ հետևակային ռազմաուսումնական բրիգադի տարածքում գտնվող հայկական Սբ. Գևորգ եկեղեցին նախատեսվում է վերանորոգել: Այդ մասին «Անադոլու» պետական լրատվական գործակալության թղթակցին հայտնել են Սեբաստիայի (Սիվաս) նահանգապետարանում: Ստացված տեղեկության համաձայն` Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի գիտությամբ և նահանգապետ Զուբեիր Քեմելեքի հրահանգով պատմական հայկական եկեղեցին ենթարկվելու է վերանորոգման և օգտագործվելու է մշակութային նշանակությամբ:

Նահանգապետարանի աշխատակիցը տեղեկացրել է, որ այժմ ընթանում է եկեղեցին նշյալ ռազմական գտուց դուրս բերելու և տեղական ինքնակառավարման մարմնի ենթակայության տակ դնելու թղթաբանությունը: Իսկ վերանորոգումը ծրագրվում է իրականացնել առմանը:

Նշյալ եկեղեցու հարևանությամբ գտնվում է հայկական գերեզմանատունը, որն ամեն տարի ունենում է բազմաթիվ հայ այցելուներ:

Նահանգապետարանի աշխատակիցը գովեստի խոսքեր է շռայլել Թուրքիայի հասցեին` ասելով, որ պետությունը հոգ է տանում իր հայ քաղաքացիների սրբավայրերի համար և այդ իմաստով եզակի երկրներից մեկն է: Մինչդեռ հարկավոր է հիշեցնել, որ 1914 թվականին օսմանյան գրանցամատյանների համաձայն` Օսմանյան կայսրությունում հայ համայնքին պատկանող 2.538 եկեղեցի և 451 վանք կար:  Այսօր դրանց մեծ մասը չկան: Ինչպես Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն էր ահանզագել, 1910 թվականին Թուրքիայի տարածքում 2200 գործող հայկական եկեղեցիներից այսօր մնացել է 45-ը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}