Տարածաշրջան08:08, 15 Հունվար 2014
Թուրքիայի նախագահը գումարել է դեսպանների ժողով և անդրադարձել 2015-ին

Անկարայի նախագահական պալատում գումարվել է դեսպանների 6-րդ համաժողովը և
նրանց պատվին նախագահի անունից մատուցվել ճաշ: Ըստ թուրքական «գոջմենիզմ»
լրատվական կայքի`Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդես է եկել ելույթով և անդրադարձել
է մի շարք օրախնդիր հարցերի:
Գյուլը ներկաներին 2015-ին սպասվող Հայոց ցեղասպանության ճանաչման արշավին դիմակայելու համար նախապատրաստական աշխատանքների ուղերձ է հղել: Նշելով, որ շուտով լրանում է առաջին համաշխարհային պատերազմի 100 ամյակը, և հավանականություն կա, որ Թուրքիան բացասական լույսի ներքո միջազգային օրակարգ կգա, Գյուլը կարևորել է համապատասխան աշխատանքների կատարումը: Նա մասնավորապես հանձնարարել է անել ամեն հնարավորը, որպեսզի թուրքական պետությունը կրկին աշխարհի աչքին փայլի և դրական լույսի ներքո երևա:
«Այդ շրջան մուտք գործելիս Թուրքիան պետք է փայլուն համբավ ունեցող, ժողովրդավարական իրավակարգով ուժեղ, տնտեսապես կայուն և բարեկամությանը կարևորություն տվող երկիր լինի: 2014 թվականը նոր սկիզբ պետք է լինի Եվրամիությանն անդամակցելու բանակցային գործընթացում»,- ասե է Թուրքիայի նախագահը:
Իսկ «Մեծ կաշառակերություն» օպերացիայի և երկրում բռնկված հակակոռուպցիոն սկանդալի մասին Գյուլն առաջնահերթ նշել է, որ դա բարոյալքող ազդեցություն ունեցավ գործարար աշխարհի վրա: Քանի որ շատ հաճախ քաղաքական հարաբերություններն են ձևավորում տնտեսության համար դրական կամ բացասական միջավայր, Թուրքիայի նախագահը դեսպաններին կոչ է արել իրենց գործունեությամբ նպաստել երկրի տնտեսական հեռանկարներին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |