Քաղաքական08:23, 16 Հունվար 2014
Էրդողանը կոչ է արել հավատալ Թուրքիայի բարեկամությանը

Աշխարհի տարբեր երկրներում դիվանագիտական առաքելություններ կատարող թուրք
դեսպանների պատվին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընթրիք է կազմակերպել և նրանց
առջև հանդես եկել ելույթով: Թուրքիայի կառավարության ղեկավարը անդրադարձել է
Անկարայի վարած արտաքին քաղաքականությանը և դա քննադատողներին:
«Մեզ հաճախ են հարցնում, թե Եգիպտոսի, Պաղեստինի, Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի, Սոմալիի հետ ինչու ենք այդչափ կապված: Բայց հարկավոր է հարցն այսպես տալ. Իսկ հնարավո՞ր է այլ կերպ»,- ըստ «Գազեթեվաթան24»-ի ասել է Էրդողանը ու նշել, որ Թուրքիան չի կարող օրինակ թիկունք դարձնել Սիրիային և անտարբեր մնալ իր հարևանների նկատմամբ: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը քննադատողներին Էրդողանը հարց է ուղղել. «Եթե ձեր հարևանի տանը հրդեհ բռնկվի, դուք կարո՞ղ եք ձեր տանը հանգիստ նստած թեյ խմել»:
Վարչապետը նշել, որ Անկարայի արտաքին քաղաքականությունում ծածուկ և թաքնված բաներ չկան, որ Թուրքիան ոչ թե գաղտնի նպատակներ ունեցող գործակալներով և այլ սկզբունքներով շարժվող երկիր է:
«Բարեկամի բարեկամն ենք: Ամենքն էլ կարող են վստահել մեր բարեկամությանը»,- փառաբանելով սեփական երկրին ասել է Էրդողանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |