Քաղաքական10:24, 16 Հունվար 2014
Քրդական կառույցի սկանդալային հայտարարության պարզաբանմամբ հանդես կգա անձամբ Օջալանը

Թուրքիայի ընդդիմադիր քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» (ԽԺԿ-BDP)
կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը խախտել է լռությունը`
անդրադառնալով մեկ այլ քուրդ գործչի կողմից վերջերս արված սկանդալային
հայտարարությանը:
Միջանկյալ հիշեցնենք, որ «Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK) համանախագահ Բեսե Հոզաթը օրերս հայտարարել էր, թե Թուրքիայի ներսում կան զուգահեռ պետություններ, որոնց մաս են կազմում հայկական, հրեական ու հունական լոբբիները: Դա հարուցեց Թուրքիայի ազգային նշյալ փոքրամասնությունների վրդովմունքը, և հնչեցին բազմաթիվ դատապարտող կարծիքներ:
«Հյուրրիյեթ» պարբերականի տեղեկացմամբ` Դեմիրթաշը նշել է, որ Հոզաթի խոսքերն իրականում ուղղված են եղել միջազգային խառնակիչ ուժերին, բայց ստացվել է, որ թիրախում հայտնվել են Թուրքիայում բնակվող հայերը, հույները, հրեաները: Նա ափսոսանք է հայտնել, որ Հոզաթի հայտարարությունը թյուրընկալման տեղիք է տվել: Քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ տեսակցած Դեմիթաշը պատմում է. «Օջալանն ասաց, որ Հոզաթի խոսքերը թյուրըմբռնման տեղիք են տվել: Օջալանը ասաց, որ ինքը նամակի միջոցով անձամբ հանդես կգա հայտարարությամբ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |