• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 05:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան16:46, 17 Հունվար 2014

Թուրքական 7 կազմակերպություններ «Մեծ կաշառքի» և «Զուգահեռ պետության» մասին ընդհանուր հայտարարություն են արել

Թուրքական 7 կազմակերպություններ «Մեծ կաշառքի» և «Զուգահեռ պետության» մասին ընդհանուր հայտարարություն են արել

Թուրքիայի հասարակության տարբեր շերտերը ներառող 7 կազմակերպություններ դեկտեմբերի 17-ից սկսված զարգացումների վերաբերյալ ընդհանուր հայտարարություն են տարածել: Դրանում անդրադարձ է կատարվում թուրքական ոստիկանության կողմից իրականցված  «Մեծ կաշառք» օպերացիային և քուրդ գործչի արած հայտարարությանը, որում վերջինս «Զուգահեռ պետություններ» արտահայտության ներքո նկատի էր ունեցել Թուրքիայում հայկական, հունական և հրեական լոբբիները: Հայտարարության տակ ստորագրել են Թուրքիայի առևտրային պալատների և բորսաների միությունը, Թուրքիայի գյուղատնտեսական պալատների միությունը, Թուրքիայի բանվորական արհմիությունների միավորումը, Թուրքիայի գործատուների արհմիությունների միավորումը, Իրավական արհմիությունների միավորումը, Ծառայողների արհմիությունների միավորումը և Թուրքիայի արհեստագործական միավորումը:

Ընդհանուր հայտարարությամբ կազմակերպությունները իրենց մտահոգությունն են արտահայտել վերոնշյալ իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք թուրք հասարակությանը տարբեր շերտերի բաժանելու միտում ունեն:

Հայտարարության մեջ միասնականության կոչ է արվել,կարողանալու համար հաղթահարել այն ցնցումները, որոնք իրենց բնութագրմամբ դուր են գալիս Թուրքիայի տնտեսական առաջնթացից անհանգստացող ուժերին: Այդքանով հանդերձ նրանք ցանկություն են հայտնում, որ և «Մեծ կաշառքի» և «Զուգահեռ պետության»-ը անկողմնակալ հետաքննության ենթարկվեն:

Նշվում է նաև, որ Թուրքիան այս պահին նոր սահմանադրության կարիք ունի, որն էլ պիտի օգնի խուսափել այսպիսի ցնցումներից: Ըստ նրանց այդ սահմանադրությունը պետք է հիմնված լինի միջազհային իրավունքի հիմքերի վրա և հեշտացնի ԵՄ նորմերի կյանքի կոչումն ու միաժամանակ ընդունելի լինի հասարակության բոլոր շերտերի կողմից:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}