Տարածաշրջան12:57, 20 Հունվար 2014
Վրացի պատվիրակը Թուրքիայի նախագահական պալատում ենթարկվել է հարձակման

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով Թուրքիա է մեկնել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Թուրքիայի նախագահական
նստավայրում երկու նախագահների հանդիպմանը սպասելիս հարձակման է ենթարկվել
Վրաստանի նախագահի լրատվական բաժնի փոխտնօրեն Սոֆիկո Ջաջանաշվիլին:
Թուրքական «Ջումհյուրյեթ» թերթը հայտնում է, որ հարձակումն
իրականացրել է հոգեկան խնդիրներ ունեցող Բերաթ Դյուզգյուներ, ով նախագահական
նստավայր էր գնացել Աբդուլլահ Գյուլից օգնություն խնդրելու նպատակով:
Հոգեկան խնդիրներ ունեցող կինն իր դիմումը թողնելուց հետո սպասասրահում անսպասելիորեն հարձակվել է
վրացական պատվիրակության անդամի վրա, որի մազերից քաշելով գցել է գետնին: Թուրք ու
վրացի լրագրողները և նախագահական նստավայրի անվտանգության աշխատակիցները
դժվարությամբ են վրացուհուն ազատել Դյուզգյուների ձեռքից:
Սոֆիկո Ջաջանաշվիլին հայտնել է, որ չի պատրաստվում բողոք ներկայացնել ըննդեմ Բերաթ Դյուզգյուների:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |