Քաղաքական06:50, 21 Հունվար 2014
Milliyet. «Թուրքիան Հայաստանի դեմ կբանեցնի եռակողմ մամլիչ քաղաքականություն»

Թուրքիայի մայրաքաղաքի նախագահական պալատում հյուրընկալված Վրաստանի նորընտիր
նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պատվին ճաշ է մատուցվել: Մարգվելաշվիլին Թուրքիա է
կատարել իր առաջին պաշտոնական այցը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ևս մեկ
անգամ շնորհավորել է նրան 2013-ի հոկտեմբերի 27-ին երկրի ղեկավարի պաշտոնում
ընտրվելու կապակցությամբ:
Թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը տեղեկացմամբ` Անկարան արդեն առաջին քայլն է կատարում «1915-ի հոգեբանական պատերազմում»: Մասնավորապես նշվում է, որ 2015-ին հայերի կողմից ծրագրված հակաթուրքական լայն արշավներին կանխավ ի պատասխան Աբդուլլահ Գյուլը փորձում է գնալ հարևան Վրաստանի հետ հարաբերությունների սերտացման և զարգացման:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ սպասվող հակաթուրքական քարոզչությունը, ըստ նույն աղբյուրի, կատարվելու է հիմնականում հայկական սփյուռքի առաջնորդությամբ: Ի հակադրություն դրան` Թուրքիան էլ որոշում է ընդունել Հայաստանի սահմանակից հարևանների` Ադրբեջանի ու Վրաստանի հետ էներգետիկ մեծամասշտաբ համագործակցություն զարգացնել:
«Նման զարգացումները կարող են մեկնաբանվել որպես եռակողմ մամլիչ քաղաքականություն` ուղղված տնտեսության մեջ լուրջ դժվարություններ ունեցող և ծայրահեղ ազգայնական գաղափարներով շարժվող Հայաստանի դեմ»,- գրում է թուրքական պարբերականը:
Հիշեցվում է, որ ավելի վաղ` հունվարի 14-ին, դեսպանների հետ հանդիպման ժամանակ Գյուլը նրանց հրահանգել էր աշխատել այնպես, որպեսզի Թուրքիան դրական լույսի ներքո երևա միջազգային հանրությանը: Թուրքիայի նախագահի այդ կարգադրությունը գնահատվել էր որպես 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին սպասվող հակաթուրքական քարոզչությունը դիմագրավելու մասին նախազգուշական ուղերձ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |