Տարածաշրջան14:28, 21 Հունվար 2014
Դեմիրթաշ. «Թուրքիայում խիզախ դատախազ չկա»

Քրդական
«Խաղաղություն և զարգացում» կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը կուսակցության հերթական ժողովի
ժամանակ անդրադարձել է Հրանտ Դինքի սպանությանը և Հայոց ցեղասպանությանը: Այս
մասին հայտնում է թուրքական «Հաբեր դիքաթ» լրատվական կայքը:
Դեմիրթաշը նշել է, որ Հրանտ Դինքի սպանությունը փորձ է արվում ծածկել՝
ասելով. «Դինքի ընտանիքն էլ գիտի, որ այս
դատավարությունը արդարությունը չի վերականգնելու»: Ըստ
քուրդ քաղաքական գործչի՝ 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ գոյություն ունեցած մտածելակերպը դեռ շարունակվում
է: Իսկ հայ բառը Թուրքիայում շարունակվում է որպես հայհոյանք և վիրավորանք օգտագործվել:
Նա նշել է, որ Թուրքիայի իշխանության մտածելակերպին վաղուց են ծանոթ, իսկ այդ
իշխանության 12 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել՝ ո՛չ վարչապետն է փոխվել, ո՛չ էլ
կառավարությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |