• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 05:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:29, 21 Հունվար 2014

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը վճռական են տրանս-անատոլիական խողովակաշարի կառուցման հարցում

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը  վճռական են տրանս-անատոլիական խողովակաշարի կառուցման հարցում

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ  Գյուլի հրավերով պաշտոնական այցով Թուրքիայում է գտնվում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Թուրքիայի նախագահական նստավայրում  ի պատիվ Վրաստանի նախագահի ընթրիք է  մատուցվել, որի ժամանակ ելույթ է ունեցել
Թուրքիայի նախագահը Աբդուլլահ Գյուլը: Վերջինս կարևորել է, որ Մարգվելաշվիլին իր առաջին արտասահմանյան այցը հենց Թուրքիա է կատարել: Գյուլը, մեջբերելով թուրքական ասացվածքը, թե միասնությունը ուժ է ծնում, համոզմունք է հայտնել, որ երկու երկրները դա ցույց են տվել ամուր համագործակցությամբ թե՛ «Սևծովյան տնտեսական համագրոծակցություն» կազմակերպության շրջանակներում, թե՛  տարածաշրջանային այլ նախագծերում:

Այս մասին տեղեկացնող  թուրքական «Միլլիյեթ» թերթը գրում է, որ նախագահ Գյուլը խոսել է նաև համատեղ իրականացվող նախագծերի մասին: Գյուլն ընդգծել է, որ այս տարի ցանկանում են ավարտին հասցնել Բաքու-
Թբիլիսի-Կարս երկաթգծի  կառուցումը: Ըստ Գյուլի՝ Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը  վճռական են տրամադրված «Տրանս-անատոլիական խողովակաշար» (TANAP) նախագիծը կյանքի կոչելու հարցում:
 
Գյուլը հավելել է, որ այդ նախագծերը Հարավային Կովկասը կկապեն աշխարհին և կամրապնդեն տարածաշրջանի կայունությունն ու բարօրությունը:

Տեղեկացնենք, որ թուրքական լրատվական կայքերը Վրաստանի հետ հարաբերությունների սերտացման և զարգացման Անկարայի քայլը դիտարկում են Հայոց ցեղասպանության համատեքստում: Այն  համարում են «1915-ի հոգեբանական պատերազմում» Անակարայի առաջին քայլն՝ ուղղված  2015-ին հայերի կողմից ծրագրված հակաթուրքական լայն արշավներին:  


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}