Տարածաշրջան10:39, 23 Հունվար 2014
Էրդողանը դատի է տվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադրին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 14-ին կուսակցության ժողովի ժամանակ հայտարարել է, որ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ դատական հայց է ներկայացրել «անձի իրավունքները խախտելու» մեղադրանքով:
Թուրքական «Սաբահ» թերթը հայտնում է, որ վարչապետն իրեն ոչ նյութական վնաս հասցնելու համար Քըլըչդարօղլուից 100 հազար թուրքական լիրայի փոխհատուցում է պահանջում:
Դատարան ներկայացված հայցում նշվում է, որ Քըլըչդարօղլուի՝ դեկտեմբերի 17-ի կոռուցպիոն սկանդալի համար իշխանություններին ուղղված քննադատությունները դուրս են եղել խոսքի ազատության շրջանակից: Քըլըչդարօղլուն քաղաքական, իրավական քննադատությունների փոխարեն անձնական վիրավորանքներ է հասցրել վարչապետ Էրդողանին՝ նրան անվանելով. «կոռուպցիայի մեծ գիտակ, աշխարհի ամենահարուստ վարչապետ, դաժան, անամոթ, կաշառակեր»:
Հայցով պահանջվում է, որպեսզի վարչապետ Էրդողանին վիրավորելու, զրպարտելու երևույթները կանխնվեն փոխհատուցման բարձր գին սահմանելու միջոցով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |