Տարածաշրջան08:53, 23 Հունվար 2014
Թուրքիայի ոստիկանական համակարգում «երկրաշարժը» չի դադարում

Թուրքիայում նախորդ տարեվերջին բռնկված կոռուպցիոն սկանդալի և ներիշխանական
ճգնաժամի հետևանքները շարունակվում են: Դեկտեմբերի 17-ին իրականացված «Մեծ
կաշառակերություն» օպերացիայից հետո բազմաթիվ բարձրաստիճան ոստիկաններ պաշտոնանկ
արվեցին կամ փոխվեցին նրանց ծառայության վայրերը: Այդ կերպ վարչապետ Էրդողանի
կառավարությունը փորձում է իր հսկողության տակ պահել ոստիկանական համակարգում
նկատված խմորումները:
Թուրքական մամուլը այդ իրադարձություններն անվանեց «երկրաշարժ ոստիկանությունում»: «Գազեթե բալըքեսիր» լրատվական կայքը տեղեկացնում է, որ այդ երկրաշարժը շարունակվում է Անկարայի, Իզմիրի և Էսքիշեհիրի ոստիկանական վարչություններում: Այս երեք նահանգներում ընդհանուր առմամբ 484 ոստիկանի ծառայության վայր է փոխվել: Նրանց թվում բազմաթիվ են բարձրաստիճան ոստիկանները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |