Տարածաշրջան11:16, 24 Հունվար 2014
Դիարբեքիրի հայկական եկեղեցին վերածվել է մանկապարտեզի

Դիարբեքիրի (պատմական Աղձնիք) 4 դար առաջ կաթոլիկ հայերի կառուցած պատմական
եկեղեցին համայնքի բացակայության պատճառով մնացել էր բարձիթողի վիճակում:
Թուրքական «Մեդյա73» լրատվական կայքը հայտնում է, որ եկեղեցին դուրս է բերվել
լքյալ վիճակից և ընդհանուր առմամբ վերածվել է «Մոր և մանկան խնամքի կենտրոն»-ի ու նաև
ծառայում է իբրև մանկապարտեզ: Կենտորնը նախատեսված է սոցիալապես անապահով
ներգաղթյալ կանանց ու երեխաների համար:
Եկեղեցին գտնվում է Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանի Հասըրլը թաղամասում: Նշվում է, որ 1850-ականներին մի որոշ ժամանակ հայկական այդ կաթոլիկ եկեղեցին օգտագործվել է որպես մզկիթ: Չորս տարի առաջ վերանորոգվել է թուրքական կառավարության «Հիմնադրամների գլխավոր վարչության» հատկացրած ֆինանսական միջոցներով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |