• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 23:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:51, 28 Հունվար 2014

Աբդուլլահ Գյուլը 2013-ը համարել է Թուրքիայի անհաջողությունների տարի

Աբդուլլահ Գյուլը 2013-ը համարել է Թուրքիայի անհաջողությունների տարի

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Իտալիա կատարելիք այցից առաջ հարցազրույց է տվել իտալական մի թերթի: «Սի էն էն թուրք» լրատվականը հայտնում է, որ Գյուլը իտակալան պարբերականի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի կոռուպցիոն սկանդալին, հետևանքներին, դավադրության տեսությանը, եվրաինտեգրմանը, երկրի տնտեսական և արտաքին քաղաքականություններին:

Ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, թե 2013-ին Թուրքիան ցնցվեց Գեզի զբոսայգու հետ կապված հակակառավարական ցույցերից, Ստամբուլը զրկվեց օլիմպիական խաղերն իր տարածքում անցկացնելու հնարավորությունից, երկրում բռնկվեց կոռուպցիոն սկանդալ, Թուրքիայի նախագահն ասել է, որ 2013 թվականն իսկապես անհաջող եղավ թուրքական պետության համար:

«Բայց 2014-ին անելու ենք ամեն հնարավորը կրկին փայլելու համար»,- փորձել է հավաստիացնել Աբդուլլահ Գյուլը:

Վերջինիս հարց է ուղղվել այն մասին, թե գալիք նախագահական ընտրություններից հետո արդյո՞ք Թուրքիայում կրկնվելու է ռուսական սցենարը, երբ նախագահ Մեդվեդևը զբաղեցրեց վարչապետի, իսկ վարչապետ Պուտինը` նախագահի աթոռը: Գյուլն արձագանքել է, որ այդ մասին դեռ վաղ է խոսել, կգա ժամանակը, իր ընտանիքի հետ որոշում կկայացնի և կգործի ըստ այդմ: «Ընտանիք ասելով ես նկատի ունեմ ոչ միայն կնոջս ու զավաներիս, այլ նաև «Արդարություն և զարգացում կուսակցության»-ը »,- հավելյալ պարզաբանել է Թուրքիայի նախագահը:

Լրագրողը նաև հարցրել է. «Թուրքիայի եվրաանդամակցությունը դեռ իրատեսակա՞ն է»: Գյուլը նախ հիշեցրել է, որ Թուրքիան աշխարհի հզոր տնտեսություն ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 16-րդ տեղը` առանց ունենալու գազ կամ նավթ:

«Եվրոպայի ժողովրդավարական նպատակների իրականացումը, Եվրամիության գլխավոր սկզբունքներն էլ ներառյալ, ժողովրդի համար և վահան են, և ուղեցույց»:

Ermenihaber.am 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}