Տարածաշրջան13:26, 29 Հունվար 2014
Թարգմանչական սխալ էրդողան-Ջիհանգարի հանդիպման ժամանակ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահի առաջին տեղակալ Իսհակ Ջիհանգարիի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ թարգմանչի սխալ թարգմանությունը ոգևորություն է առաջացրել լրագրողների շրջանում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Արջա աժանս» լրատվական կայքը:
Իրանի նախագահի առաջին տեղակալի խոսքերը թարգմանելիս թարգմանիչն ասել է, թե Թուրքիայի և Իրանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել բնական գազի գնման շուրջ: Մամուլի ասուլիսի ավարտից անմիջապես հետո թուրք լրագրողներն Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզից պարզաբանումներ են խնդրել: Սակայն, Յըլդըզը հայտնել է, որ որևէ պայամանվորվածություն չկա, և բանակցությունները ընթացքի մեջ են:
Հունվարի 28-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը մեկնել է Իրան: Այցի շրջանականերում նախատեսվում են հանդիպումներ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Հոմենեի հետ:
Ստորագրվելու է 5 պայամանգիր, որոնցով նախատեսվում է մինչև 2015 թվականը երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալն ավելացնել՝ հասցնելով 30 մլրդ. դոլարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |