Տարածաշրջան10:35, 29 Հունվար 2014
Թուրքիայի և Իրանի միջև կստեղծվի համագործակցության բարձրագույն խորհուրդ

Հունվարի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրան մեկնելուց առաջ
օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է թուրք–իրանական
հարաբերություններին:
Թուրքիայի վարչապետը մասնավորապես ասել է, որ
Իրանում նոր կառավարության պաշտոնավարումից ի վեր երկու երկրների
արգործնախարարները գրեթե ամեն ամիս փոխադարձ այցեր են կատարում և շուտով Իրանի նախագահը
կայցելի Թուրքիա:
«Մեր երկրների միջև շփումների հաճախակիությունը, մակարդակը և բնույթը ցույց են տալիս, որ մեր հարաբերությունները
ավելին են քան ավանդական հարևանական հարաբերությունները: Այցիս շրջանակներում առկա
հարաբերությունները ավելի խորացնելու ուղղությամբ մեկ քայլ ևս կարվի: Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության բարձրագույն
խորհուրդ ենք ստեղծում: Խորհուրդը
անկասկած թուրք- իրանական հարաբերություններին նոր թափ կհաղորդի»,- ասել է
Էրդողանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |