Տնտեսական08:37, 29 Հունվար 2014
Ֆրանսիայի համար Թուրքիան 5-րդ գնորդ երկրիրն է աշխարհում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա էր ժամանել երկօրյա պաշտոնական
այցով: Նրանց ուղեցկում էին 6 նախարար և 50 գործարար: Օլանդի այցը Թուրքիա 22
տարվա ընդմիջումից հետո առաջինն էր Ֆրանսիայի նախագահի մակարդակով: Թուրքական
մամուլում Օլանդի այցը անմիջապես ստացավ «պատմական և եզակի» բնորոշումը:
Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի սյունակագիր Արզու Չաքըր Մորին անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի այցին և ֆրանս-թուրքական հարաբերություններին: Մասնավորապես առևտրատնտեսական կապերը ներկա դրությամբ հետևյալ ծավալի են. Ֆրանսիան դեպի Թուրքիա իրականացնում է 6.4 մլրդ եվրոյի արտահանում, իսկ Թուրքիան Ֆրանսիա է արտահանում տարեկան 5.9 մլրդ եվրոյի արտադրանք: Ֆրանսիայի համար Թուրքիան հանդիսանում է 16-րդ մատակարար երկիրն աշխարհում: Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից ու Ճապոնիայից հետո Թուրքիան 5-րդ կարևորագույն գնորդ երկիրն է: Թուրքիայում (Սինոպ քաղաք) կառուցվելիք 2.7 մլրդ դոլար արժողությամբ առաջին ատոմակայանը ֆրանս-ճապոնական համատեղ գործունեությամբ է կյանքի կոչվելու:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |