Տարածաշրջան07:22, 31 Հունվար 2014
Թուրքիայի անվտանգության աշխատակիցը կժամանի Հայաստան` հարցաքննելու թմրանյութ տեղափոխող թուրք վարորդին

Ս.թ. հունվարի 17-ին ՀՀ Ազգային անվտագության ծառայությունը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերել էր առանձնապես խոշոր չափերի` 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Այնուհետև հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, 1973 թվականին ծնված, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Օսման Ուգուրլուն:
Ըստ թուրքական «TRThaber» լրատվական կայքի` օրերս Ստամբուլի թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը
ԱԱԾ-ի հայ գործընկերների հետ կապ հաստատելով` թուրք վարորդին հարցաքննելու պայմանավորվածություն
են ձեռք բերել: Այսպիսով Թուրքիայի անվտանգության աշխատակիցներից մեկը կուղարկվի Հայաստան, ով անձամբ կհարցաքննի վարորդին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |