Տարածաշրջան09:18, 31 Հունվար 2014
Էրդողանի ու թուրք նախարարների թեհրանյան լուսանկարը բողոքի ալիք է բարձրացրել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և պատվիրակության կազմում ընդգրկված
նախարարների թեհրանյան մի լուսանկար բուռն վրդովմունք է առաջացրել սոցիալական
մեդիայի թուրք օգտատերերի շրջանում: Լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Համենեին ընդունել է թուրքական պատվիրակությանը: Ծագած դժգոհության երկու հիմնական պատճառ է նշվում.
1. Սենյակում, որտեղ տեղի է ունեցել թուրքական պատվիրակության ընդունելությունը, բացակայել է Թուրքիայի Հանրապետության դրոշը, մինչդեռ իրանականը եղել է:
2. Նեղլիկ սենյակում Թուրքիայի նախարաները մի կերպ խցկված շարքով են նստել այաթոլահ Ալի Համենեի դիմաց:
Մանսավորապես Twitter միկրոբլոգում նշյալ լուսանկարի թեման օրակարգային է դարձել: Թուրք օգտատերերի դժգոհությունը հիմնականում կապվում է սիրիական գործոնի հետ: Նշվում է, որ Սիրիայի ընդդիմադիր ուժերին աջակցած Թուրքիան, բնականաբար, որևէ պատժիչ վերաբերմունքի պիտի արժանանար Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մերձավոր դաշնակից Համենեի կողմից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |