Քաղաքական07:57, 01 Փետրվար 2014
Թուրքիայի նախագահը Հայկական հարցի առումով կարևոր է համարել լուռ դիվանագիտությունը

Իտալիայի նախագահի հրավերով Իտալիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է հայկական հարցի մասին: Գյուլի խոսքերով այսօր արդեն Թուրքիայում Հայկական հարցի վրա եղած տաբուները հաղթահարվել են, ու ամեն ինչ քննարկվում է:
Ըստ թուրքական «Քաֆեսիյասեթ» լրատվական կայքի՝ Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «2014-2015 թվականները մեզ համար կարևոր տարիներ են: Թուրքիան միջազգային հարթակներում մի շարք դժվարությունների հետ է բախվելու: Սրանից 3-4 տարի առաջ մենք մտծում էինք, որ որպես շատ բարեկամներ ունեցող երկիր հեշտ կհաղթահարենք դրանք: Աշխարհի ու մեր ռիթմը փոխվեց, և մինչ մենք զբաղված էինք ներքին հարցերով, արտաքին դաշտի խնդիրները փոքր-ինչ շատացան: Մեր կառավարությունը դեռ մի քանի տարի առաջ տարաբնույթ աշխատանքներ է սկսել: Այս պահին կարևոր է, որ ավելացնենք մեր ջանքերը բոլորին Թուրքիայի հետ բարեկամության կարևորությունը ցույց տալու ուղղությամբ:
Թուրքիայում հայկական հարցի
քննարկման համար այլևս
արգելքներ չկան: Այն տարիների ցավալի իրադարձություննմերն այս հողերի վրա են տեղի
ունեցել: Դրանք ընդհանուր ցավեր են: Պետք է կարողանանք սրանք ասել: Սակայն այլ
դժբախտություններ էլ են տեղի ունեցել և ճիշտ չի լինի դրանցից որևէ մեկը ավելի
առաջնային դիտարկել: Այս հարցում լուռ դիվանագիտություն է հարկավոր»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |