Տարածաշրջան14:24, 03 Փետրվար 2014
«Freedom House». Թուրքիայում ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայում մամուլի ազատության վերաբերյալ զեկույց է պատրաստել, որտեղ նշվում է, որ երկրում մեդիան լուրջ ճնշման տակ է գտնվում:
«ժողովրդավարության ճգնաժամ. Թուրքիայում կոռուպցիոն սկանդալը, մեդիան և
բռնությունը» կոչվող զեկույցում մասնավորապես ասվում է, որ Թուրքիայում
ժողովրդավարությունը ճգնաժամ է ապրում, և դեկտեմբերի
17-ի կոռուպցիոն սկանդալից հետո լրագրողների հանդեպ ճնշումն աճել է :
«Այս ընթացքում մեծ թվով լրագրողներ կորցրել են իրենց աշխատանքը, ավտանգության ու
դատական համակարգի հազարավոր աշխատակիցների աշխատատեղեր փոխվել են: Մի շարք
ինտերնետային էջերի ու կայքերի մուտքն արգելափակվել է` առանց դատարանի որոշման»,-
ասվում է զեկույցում:
«Freedom House»- բնորոշմամբ` Թուրքիայում ժողովրդավարության ճգնաժամը ոչ թե
ապագայի հարց է, այլ հենց այս պահին առկա
երևույթ է. վերջին 7 տարվա ընթացքում կառավարությունը իշխանության
վրա մամուլի վերահսկողությունը փորձել է
թուլացնել տարբեր ճանապարհներով ճնշում գործադրելով, ինչպես օրինակ` սպառնալիքները, լրագրողներին գործից հեռացնելը, մեդիա կազմակերպություներին հարկային
պատիժնելով «դաստիարակելը» և այլն :
«Freedom House»-ը այս
տակտիկան ժողովրդավարության համար անընդունելի
է որակել: Զեկույցում նշվել է նաև
կառավարության ճնշմամբ աշխատանքը կորցրած որոշ լրագրողների անունները :
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |