Քաղաքական08:10, 05 Փետրվար 2014
Թուրք պատգամավորը դժգոհել է Դավութօղլուի աշխատանքից

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP)
պատգամավոր Ֆարուք Բալը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հայերի և ասորիների
ցեղասպանության հուշակոթող կանգնեցնելու համար տրված պաշտոնական թույլտվությունից
հետո իր վրդովմունքն է հայտնել Թուրքիայի արտգործնախարարության վատ աշխատանքի
կապակցությամբ:
Ընդդիմադիր պատգամավորը արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուից պահանջել է անհապաղ կատարել անհրաժեշտ քայլեր: Մասնավորապես հարկավոր է համարել, որ Դավութօղլուն համապատասխան հրահանգներ տա դիվանագիտական առաքելություն իրականացնող թուրքական կորպուսներին:
Հիշեցնենք, որ Ստոկհոլմի Բոտ Շիրքա արվարձանային շրջանի խորհուրդը հավանություն էր տվել ցեղասպանության հուշարձան կանգնեցնելու մասին առաջարկին: Երկար քննարկումներից հետո նշյալ առաջարկն ընդունվել է 54 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |