Տնտեսական10:40, 05 Փետրվար 2014
Թուրքիայի տնտեսության ծավալները 2012-ին կազմել է 795 մլրդ դոլար

Ամերիկացի հետազոտող Ռանդի Օսլոնը կազմել է խորհրդանշական մի քարտեզ, որի վրա համեմատություններ է անցկացրել աշխարհի մի շարք պետությունների ու ԱՄՆ տարբեր նահանգների տնտեսությունների միջև:
Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը հրապարակել է վերոնշյալ տնտեսական բնութագրության ամփոփիչ քարտեզը, որը կազմված է 2012 թվականին արձանագրված տնտեսական ցուցանիշների հիման վրա: Ըստ այդմ` Թուրքիայի տնտեսության ծավալները հաշվվել է շուրջ 795 մլրդ դոլար: Այդ ցուցանիշով Թուրքիան գերազանցում է ԱՄՆ-ի 29 նահանգի, բայց օրինակ զիջում է Կալիֆորնիա նահանգին, որի տնտեսական ծավալները համեմատելի են միայն Կանադայի հետ (2 տրլն դոլար):
Քարտեզում երկրները գունանշված են: Այդ գույներն ունեն հետևյալ նշանակությունները:
Կապույտը ցույց է տալիս 100 միլիոնից պակաս տնտեսական ցուցանիշ:
Կանաչը ցույց է տալիս 100-300 մլն դոլարի տնտեսական ցուցանիշ:
Դեղինը ցույց է տալիս 300 միլիոնից մինչև 1 տրլն դոլարի տնտեսական ցուցանիշ:
Կարմիրը ցույց է տալիս ավելի քան 1 տրլն դոլարի տնտեսական ցուցանիշ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |