Տարածաշրջան13:14, 06 Փետրվար 2014
Էրդողանը` սկանդալի ու ծաղրանկարի մեջ

Օրերս գրաքննության սկանդալի մեջ հայտնված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի թեման արտացոլվել է նաև ծաղրանկարում: Թուրքական «Uykusuz dergisi»
շապիկին հայտնվել է սկանդալի հերոս վարչապետը` հետևյալ մակագրությամբ.
«Լրատվության ոսկե կանոնը. ուժը` ազատության մեջ է»:
Բանն այն է, որ Էրդողանը զանգահարել էր «ՀաբերԹուրք» լրատվականը ներկայցնող Ֆաթի Սարաչին և կարգադրել եթերից հեռացնել ընդդիմադիր կուսակցապետ Դեևլեթ Բահչելիի մասին վազող տողով լրատվությունը: Գրաքննության նմանվող այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը նախօրեին խորհրդարանում հրապարակել է «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն` Էրդողանին մեղադրելով մամուլի ազատության դեմ ոտնձգություն անելու մեջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |