Քաղաքական07:50, 07 Փետրվար 2014
Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Բան Կի Մունի հետ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի
Մունի և Մեծ
Բրիտանիայի արտործնախարար Ուիլյամ Հագի հետ:
«Անադոլու» լրատվական գործակալության տեղեկացմամբ` Բան Կի Մունի
հետ զրույցում քննարկվել են կիպրոսյան վերջին զարգացումները, ինչպես
նաև սիրիական ճգնաժամը:
Դավութօղլուն ասել է, որ
Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խմբի տվյալներով` Հալեպում վերջին 5 օրերի
ընթացքում սպանվել է 250 հոգի, որոնցից 75-ը երեխաներ են եղել: Նա
նաև նշել է, որ
Հալեպում տիրող ծանր իրավիճակի հետևանքով Թուրքիա գաղթող սիրիացիների թիվն աճել է:
Դավութօղլուն անգլիացի գործընկերոջ հետ զրույցում նույնպես քննարկել է վերոնշյալ թեմաները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |