• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 23:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:35, 07 Փետրվար 2014

Էրդողանն ու Մերկելը խոսել են Հայոց ցեղասպանության մասին

Էրդողանն ու Մերկելը խոսել են Հայոց ցեղասպանության մասին

Թուրքական «Հյուրիյեթը» մանրամասներ է ներկայացրել օրերս տեղի ունեցած Էրդողան-Մերկել հանդիպումից: Թերթը տեղեկացնում է, որ թուրք ու գերմանացի ղեկավարները խոսել են Թուրքիայում առաջիկայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին Էրդողանի առաջադրվելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին: 


Ընտրությունների մասին Մերկելի հարցին Էրդողանը մի պահ հապաղել է պատասխանել, ինչի ընթացքում Մերկելն հումորով ասել է. «Խոստանում եմ ոչ ոքի չեմ ասի»:

Այնուամենայնիվ Էրդողանը կոնկրետ պատասխան չի տվել ասելով. «Այս պահին մեր օրակարգում մարտի 30-ի (ՏԻՄ) ընտրություններն են: Մյուս թեմային (նախագահական ընտրություններ) կանդրադառնանք այն ժամանակ, երբ այն օրակարգային կդառնա»:


Հանդիպման օրակարգից դուրս չի մնացել նաև Հայոց ցեղասպանության թեման, որն, ինչպես «Հյուրիյեթն» է նշում, կողմերի միջև սառնություն է առաջացրել: Թեմային առաջինն անդրադարձած Էրդողանն ասել է. «1915 թվականի դեպքերի 100-ամյակի համար ձեր բյուջեներին վճարումներ են հատկացվում: Այդ խնդրի նկատմամբ ավելի զգայուն պետք է լինեք: Անհրաժեշտ է, որ զգուշացնեք ձեր խմբին»:

Մերկելն ի պատասխան ասել է. «Գերմանիան ժողովրդավարական երկիր է, չենք կարող միջամտություններ անել: Թուրքիային էլ անհրաժեշտ է առերեսվել պատմության հետ: Հայաստանում ապրող հայերին չպետք է նույնացնել այն հայերի հետ, որոնք ստիպված են եղել ցրվել աշխարհի տարբեր երկրներով մեկ: Հայաստանի հայերը դժվար կացության մեջ են: Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը»: 

Էրդողանն էլ արձագանքել է Մերկելի խոսքերին ասելով. «Ուզում եք մեզ ստիպել, որ ընդունենք մի բան, որը չենք արե՞լ: Մենք պատմաբանների առաջ բացել ենք մեր բոլոր արխիվները: Ամբողջ աշխարհին գալու և ուսումնասիրելու կոչ ենք արել, սակայն ոչ ոք չի եկել: Թուրքիայի նկատմամբ անարդար մի եղեք»:


Ermenihaber.am



Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}