Տնտեսական16:40, 10 Փետրվար 2014
2014-ի հունվարին Թուրքիայից Հայաստան արտահանում չի կատարվել

Այս տարվա հունվար ամսվա ընթացքում Թուրքիայից արտահանումը հարևան 8 երկրներ կազմել է 1,9 միլիարդ
դոլար: Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալների համաձայն` հարևան երկրներ կատարված արտահանումը կազմում է Թուրքիայի ընդհանուր արտահանման ծավալների 16%-ը: Առաջին տեղում Իրաքն է: Թուրքիայից Իրաք
կատարված արտահանման ծավալները կազմում են ընդհանուր արտահանման 52,7 %-ը (1
միլիարդ 980 միլիոն 298 հազար դոլար): Այս մասին տեղեկացնում է թուրքական
«Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Իրաքին հետևում է Իրանը,
այնուհետև ` Ադրբեջանը ապա Բուլղարիան, Հունաստանը,Սիրիան ու Վրաստանը: Թուրքիայի արտահանողների
խորհրդի տվյալներով` նշված ժամանակահատվածում Թուրիքայից Հայաստան արտահանում չի
կատարվել:
Նախորդ ամսում հարևան երկրներ կատարված թուրքական արտահանման ցուցանիշները` ստորև.
Իրան - 245 միլիոն 219 հազար դոլար
Ադրբեջան - 211 միլիոն 692 հազար դոլար
Բուլղարիա - 153 միլիոն 119 հազար դոլար
Հունաստան - 115 միլիոն 175 հազար դոլար
Սիրիա - 97 միլիոն 831 հազար դոլար
Վրաստան - 89 միլիոն 58 հազար դոլար
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |