Քաղաքական09:06, 10 Փետրվար 2014
Թուրք հոդվածագիրը Էրդողանին «պառավ ջադու» է անվանել

Թուրքական «Todays Zaman» թերթի հոդվածագիր Իհսան Յըլմազը, խոսելով դեկտեմբերի 17-ի «մեծ կաշառք» օպերացիայի մասին, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «պառավ ջադու»: Նշյալ արտահայտությունը նա արել է թուրքական հեռուստահողորդումներից մեկի ժամանակ և ապշեցրել հաղորդման մյուս հյուրերին:
Յըլմազըմասնավորապես ասել է. «Երկիրը բամբասանքով և պառավ ջադուի կերպարանքով հրապարակներում մեծ-մեծ խոսալով չի կառավարվի»:
Հիշեցնենք, որ դատարանը վերջերս բավարարել էր թուրք գրող Իհսան Էլիաչըքի դեմ Էրդողանի ներկայացրած դատական հայցը:
Վարչապետի փաստաբանները դատի էին տվել գրողին` 2013 թվականի հունիսի 18-ին սոցիալական կայքերից մեկում արած հրապարկման մեջ վարչապետին վիրավորելու մեղադրանքով: Իհսան Էլիաչըքը Twitter-ում, մեկնաբանելով Գեզի զբոսայգու համար մղվող պայքարում Թուրքիայի վարչապետի գործելակերպը, նրան անվանել էր «բռնապետ, կաշառակեր, անամոթ զրպարտիչ, խաբեբա»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |