• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 23:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:47, 11 Փետրվար 2014

Ensonhaber. Ադրբեջանցի բլոգերին երկրից վտարելու պատճառը Էրդողանին վիրավորելը չէ

 Ensonhaber. Ադրբեջանցի բլոգերին երկրից վտարելու պատճառը Էրդողանին վիրավորելը չէ

«Today’s Zaman-ի ադրբեջանցի հոդվածագիր, բլոգեր Մահիր Զեյնալովը Թուրքիայից հեռանում է  ոչ թե Էրդողանին վիրավորելու, այլ ժամանակավոր կացության մուտքի արտոնագրի ժամկետն ավարտվելու պատճառով»,- գրում է թուրքական «Ensonhaber» լրատվական կայքը:

Թուրքական կայքի պնդմամբ` Զեյնալովին զրկել են Թուրքիա մուտք գործելու իրավունքից ոչ թե ընդմիշտ այլ` մեկ ամսով: Այդ պատիժն էլ սահմանվել է ժամանակավոր կացության մուտքի արտոնագրի ժամկետն ավարտվելուց հետո, մի որոշ ժամանակ ապօրինի երկրում մնալու պատճառով:

Ավելի վաղ «Զաման» թերթը տեղեկացրել է, որ  Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել երկրից արտաքսել ադրբեջանցի բլոգեր, «Todays Zaman» թերթի թղթակից Մահիր Զեյնալովին` Twitter-ում կատարած հրապարակումների պատճառով:  

Ըստ աղբյուրի` Զեյանլովը մեղադրել է Էրդողանին` ԱլՔաիդայի հետ կապ ունենալու մեջ: 

«Today’s Zaman»-ի տեղեկություններով` թվիթերյան նշյալ գրառումից հետո կառավարությանն իրազեկել են, որ @mahirzeynalov օգտատերը «պետության և կառավարության ղեկավարների հանդեպ իրականությանը չհամապատասպանող տեղեկություններ է հրապարակում»: Այնուհետև անվտանգության վարչությունը հետախուզությանը հանձնարարել է գտնել, թե ում է պատկանում վերոնշյալ թվիթերյան հաշիվը, ինչից հետո վարչապետ Էրդողանը հայց է ներկայացրել Զեյնալովի դեմ` «իր անձը վիրավորելու, նսեմացնելու, ինչպես նաև հասարակական ատելություն և թշնամություն սերմանելու մեղադրանքով»: Մահիր Զեյնալովը կանչվել է հարցաքննության: Նա իր տված ցուցմունքոմ նշել է, որ իր գրառումները հիմնված են մամուլի հրապարակումների վրա:

Այսպիսով Թուրքիայի Ներքին գործերի նախարարության անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Ալի Բաշթյուրքը նախարարի անունից ստորագրել է «երկրի ղեկավարների դեմ «tweet» անելու համար» Զեյնալովին արտաքսելու և հետագայում Թուրքիա մուտք գործելու վրա արգելք սահմանելու մասին որոշումը:

Ermenihaber.am
 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}