Տարածաշրջան12:25, 11 Փետրվար 2014
Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում չի բացառվում հայ թեկնածուների առկայությունը

Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցություն
(ԽԺԿ-BDP) համանախագահ թեկնածուներ Սաբրի Օզդեմիրը և Գյուլիստան Աքելը Բաթման
քաղաքում հանդիպումներ են անցկացրել տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Իրենց ընտրազանգվածին հղված ուղերձում թեկնածուները վստահեցրել են, որ առաջիկա ՏԻՄ
(տեղական ինքնակառավարման մարմիններ) ընտրություններում հաղթանակելուց հետո
ձեռնամուխ են լինելու ժողովրդավարական ինքնավարություն «կառուցմանը»: Ընդ որում
նշյալ ժողովրդավարական ինքնավարությունը կվերաբերի ոչ միայն քրդերին, այլ նաև
կրոնական ու լեզվական մյուս փոքրամասնություններին:
Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` ԽԺԿ-ական թեկնածուները նշել են նաև, որ իրենց նպատակը Բաթման քաղաքը արդիականացնելն է և ժամանակի պահանջներին համահունչ դարձնելը: Նրանք նաև նշել են, որ փետրվարի 18-ին կհրապարակեն թեկնածուների ցուցակը, որտեղ ընդգրկված կլինեն նաև ազգությամբ հայեր, եզդիներ, արաբներ:
Հիշեցնենք, որ 2014-ի մարտի 30-ին Թուրքիայում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ, իսկ ամռանը` նախագահական ընտրություններ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |