Տնտեսական12:56, 12 Փետրվար 2014
2013-ին Թուրքիան ապրանք է արտահանել աշխարհի 88 երկիր

«Միջազգային փոխադրողների ասոցացիայի» հրապարակած վիճակագրական տվյալների
համաձայն` 2013 թվականին թուրքական պետհամարանիշի բեռնատարներով իրականացված
արտահանման ծավալները 6 տոկոսով գերազանցել են 2012-ի ցուցանիշը: Աճ է արձանագրվել
նաև արտասահմանյան պետհամարանիշի բեռնատարներով Թուրքիայի իրականացված արտահանման
ծավալներում (2 %): Իրականացված բեռնափոխադրումների մեջ տոկոսային մասնաբաժինները
կազմում են հետևյալ պատկերը.
- Թուրքական պետհամարանիշի փոխադրամիջոցներ` 81 տոկոս:
- Արտասահմանյան պետհամարանիշի փոխադրամիջոցներ` 19 տոկոս:
Ըստ «ԹՐԹ թուրք» լրատվականի` 2013 թվականին Թուրքիայից արատահանում է իրականացվել 88 պետություն: Նշվում է, որ Թուրքիայից դեպի Եվրոպա կատարված արտահանման ցուցանիշները նվազել են 2 տոկոսով, իսկ դեպի Մերձավոր Արևելքի երկրներ` ավելացել 9 տոկոսով: Թուրքական արտահանումներն ընդունող եվրոպական երկրների առաջատար եռյակը կազմում են Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |