Տարածաշրջան11:06, 12 Փետրվար 2014
«Թուրքիայի լրագրողների միությունը» իշխանություններին քննադատող հայտարարություն է արել

«Թուրքիայի լրագրողների միության» գործադիր խորհրուրդը տարածել է գրավոր
հայտարարություն` քննադատելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` լրագրողների հանդեպ
դրևսորած վարքագիծը: Հայտարարության համաձայն` վերջին տարիներին թուրքական
իշխանություններ լրագրողներին դրել են հարցեր տալու անհնարինության մեջ:
«Թուրքիան ծանր գին է վճարում այն բանի համար, որ ժողովրդի տեղեկացված լինելու իրավունքի համար աշխատող լրագրողներն իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու հնարավորություն չունեն»,- ըստ թուրքական «Դողան հաբեր» լրատվականի` ասված է հայտարարության մեջ:
«Թուրքիայի լրագրողների միություն»-ը կառավարության ղեկավարին կոչ է անում հետ կանգնել լրագրողներին հանդիմանելու սովորությունից և հարգանք ցուցաբերել մամուլի ազատության նկատմամբ:
Միությունն անհանսգտություն է հայտնում, որ իշխանությունները խոչընդտում են
ընդդիմադիր լրատվամիջոցների աշխատանքը: Իսկ որոշ դեպքերում լրագրողներն անգամ
հեռացվում են աշխատանքից ոչ իշխանահաճ հրապարակումների համար:
Հիշեցնենք, որ «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի համաձայն` 2013-ին ազատազրկված լրագրողների տխրահռչակ ցուցանիշով (40) Թուրքիան աշխարհում զբաղեցրել է առաջին տեղը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |