• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 05:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:09, 13 Փետրվար 2014

Թուրք գործիչը մտահոգված է Թուրքիայի ավտորիտարիզմով

Թուրք գործիչը մտահոգված է Թուրքիայի ավտորիտարիզմով

Թուրքիայում այժմ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հիմնադիր անդամներից Էրթուղրուլ Յալչընբայըրը, ով նախկինում եղել է վարչապետի օգնական, խոսել է Թուրքիայի ներսում տիրող իրավիճակի մասին:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը, Յալչընբայըրը  մտահոգություն է հայտնել Թուրքիայում ձևավորվող մամուլի անազատության, մարդու հիմնարար իրավունքների ուազատությունների առումով դեպի ավտորիտարիզմ ընթացող մթնոլորտի կապակցությամբ:

Յալչընբայըրը հիշեցրել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շուրջ 500 անգամ բարկացած հայտարարություններ է արել երկրում առկա զուգահեռ պետության վերաբերյալ:

«Եթե կա հանցագործություն, ապա թող պատժվի: Օրենսդրական, վարչական կարգավորումների կազմակերպման ու գործադրման իրավասությունները ձեր ձեռքին է: Զուգահեռ կառույցների թեման օրակարգ է նետվել` ուշադրությունը շեղելու իրական օրակարգից», - ասել է վարչապետի նախկին օգնականը: Նա ներկայիս վարչապետին կոչ է արել գործել հավուր պատշաճի. եթե կա հանցագործություն, հանցագործ ապա թող դատական մարմինները զբաղվեն ինչպես հարկն է:  

«Իսկ եթե ունեք փաստեր, բայց դրանք մեջտեղ չեք բերում, որեմն վատ եք կատարում ձեր աշխատանքը: Եթե փաստեր ունեք, որ Ֆեթուլլահ Գյուլենը հանցագործ խմբավորում է ղեկավարում, փաստերով ապացուցեք, դատարանի վճիռ կայացրեք ու ԱՄՆ-ից էլ պահանջեք նրան արտաքսել ու վերադարձնել Թուրքիա»,- ընդգծել է Յալչընբայըրը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}