Քաղաքական08:43, 13 Փետրվար 2014
Թուրքիայի կառավարությունն արտաքին զիջումների գնով փորձում է պահել իշխանությունը

Նման տեսակետ արտահայտող հոդվածի հրապարակումով է հանդես եկել Օրհան Բուլութը: «Յենի չաղ» պարբերականում տպագրված «Էրդողանի միջոցով շանտաժ Թուրքիային» հոդվածում Բուլութը նշում է, որ իշխանությունները երկրի ղեկը իրենց ձեռքին պահելու համար դիմում են ամեն քայլի, մինչևանգամ արտաքին քաղաքական զիջումների: Արտաքին աշխարհի աջակցությունը ստանալու համար Թուրքիայի շահերից չբխող զիջումներ են կատարում: Բուլութը թվարկում է մի քանի օրինակ` ի հաստատումն վերը նշվածի:
- Կիպրական հարցում Թուրքիան տեղի է տվել ամերիկյան ճնշումներին ու սեղանին դրել Անանի պլանը: Շուտով կանցկացվի հանրաքվե և եթե հաղթի «այո»-ն, ապա Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը կանցնի Հունաստանի և Եվրամիության գերիշխանության տակ:
- Քրդական
«Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ-BDP) նորից սկսել է բարձրաձայնել ընտրություններից հետո հայտարավելիք ինքնավարության մասին:
- Հայերի տեղահանության (ցեղասպանության - EH) 100 ամյակի նախաշեմին Թուրքիայի արտգործնախարարն ասում է թե անընդունելի էին այդ տեղահանությունները:
- Ամերկաբնակ հայերը Թուրքիայի քաղաքացիություն են ցանկանում ստանալ, Աբդուլլահ Գյուլն էլ ըստ էության առաջարկել է 20 հազար դոլարով քաղաքացիություն վաճառել:
Հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում վարչապետ Էրդողանի գլխավորած կառավարության գործունեության հեռանկարի վրա: Նախ մեջբերում է իշխանամետ դիրքորոշում ունեցող վերլուծաբան Ջեմիլ Էրթեմի տողերն այն մասին, որ Էրդողանը հայկական, կիպրական և մերձավորարևելյան խնդիրներում քայլեր է կատարելու, ինչի շնորհիվ շարունակվելու է ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունը: Նման մոտեցումը Բուլութը համարում է գործարար աշխարհին սոսկ ներդրումների ահամր գայթակղելու հնարք, ոչ ավելին:
«Լավ, իսկ հնարավո՞ր է համոզել ժողովրդին: Երաշխիք կա՞, որ ընտրությունների արդյունքում «ԱԶԿ»-ն չի դառնա փոքր կշիռ ունեցող կուսակցություն: Թուրգութ Օզալն էլ էր ժամանակին շատ ուժեղ, բայց հիմա որտեղ է ANAP»-ը»:
Նշենք, որ «ANAP»-ը Թուրքիայի Հանրապետության 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի հիմնադրած «Մայր հայրենիք» կուսակցությունն է:
«Եթե Թուրքիան կարողանա ոտքի վրա մնալ, ապա էրդողանները կկանգնեն դատարանի առաջ»,- եզրափակել է հոդվածի հեղինակը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |