Քաղաքական08:36, 13 Փետրվար 2014
Իսպանիայի վարչապետի անսպասելի ժեստը`Էրդողանի խոսքի ժամանակ (տեսանյութ)

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Իսպանիայի
Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյի` թուրք գործընկերոջ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի
հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում արած ժեստը սկանդալի առիթ է դարձել:
Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ`
լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ լրագրողներց մեկը հարցեր է ուղղել
էրդողանին` դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն սկանդալի վերաբերյալ: Այն պահին, երբ
էրդողանը սկսել է պատասխանել հարցերին, Իսպանիայի վարչապետը հրապարակայնորեն հանել
է համաժամանակյա (սինխրոն) թարգմանության ականջակալը և դրել սեղանին:
Իսպանացի
պաշտոնյայի այս ժեստը դիվանագիտական կուլիսներում քննարկման առիթ է դարձել:
Որոշները ասում են, որ Մարիանո Ռախոն, ապշելով Թուրքիայի օրակարգում գտնվող
հարցերի բնույթից, խուճապի է մատնվել ու այդ պատճառով է հանել ականջակալը:
Որոշներն էլ պնդում են, որ Իսպանիայի վարչապետի այս
ժեստը իր մեջ պարունակում է «Այս թեմաները ինչ չեն վերաբերում» մեսիջը, ու նման
կերպ նա ցանկացել է դիվանագիտական ժեստ անել իր թուրք գործընկերոջ հանդեպ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |