Տարածաշրջան09:49, 17 Փետրվար 2014
Թուրքիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը կին է

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով մեկնել է Հունգարիա: Գյուլն իր բացակայության ընթացքում պաշտոնակատար է նշանակել Այշենուր Բահչեքափըլըին:
Թուրքական «Յենի շաֆակ» թերթը հայտնում է, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ երկրորդ անգամն է, որ կին գործիչը նախագահի պաշտոնակատար է նշանակվում:
Այշենուր Բահչեքափըլը, ով երկու օրով կփոխարինի նախագահ Գյուլին, ներկայացնում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) փոխնախագահն է:
Առաջին անգամ նախագահական նստավայրը կին ժամանակավոր ղեկավար էր ունեցել 2010 թվականին, երբ նախագահը Գյուլը և նրա հիմնական փոխարինողը՝ ԹԱՄԺ նախագահ Մեհմեթ Ալի Շահինը, նույն օրերին բացակայել էին երկրից:
Նախագահին այդ ժամանակ փոխարինել էր ԹԱՄԺ փոխնախագահ «Ազգայնական
շարժում» կուսակցությունը ներկայացնող Մերալ Աքշեները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |