• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 10:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական07:10, 17 Փետրվար 2014

Թուրքիան դատի է տվել Իրանին գազի սակագինը նվազեցնելու պահանջով

Թուրքիան դատի է տվել Իրանին գազի սակագինը նվազեցնելու պահանջով

Թուրքիան տարիներ շարունակ գազ է գնում Իրանի Իսլամական Հանրապետությունից (ԻԻՀ): Կապույտ վառելիքի դիմաց չափազանց բարձ գին վճարող Թուրքիան նախ փորձում է դիվանագիտական ճանապարհով հասնել իրանական գազի սակագնի որոշակի նվազեցման, բայց գործադրված դիվանագիտական ջանքերը պտուղ չեն տալիս: Անկարան ստիպված է լինում հարցը տեղափոխել միջազգային արբիտրաժային դատարան: Ներկայացված հայցն ընդունվել է ընթացքի դրվել:

Թուրքական «Վաթան» օրաթերթի տեղեկացմամբ` փետրվարի 17-ին Ժնևում մեկնարկել է այդ գործով առաջին դատական նիստը: Դատարանն իր վերջնական որոշում կայացնելու է առավելագույնը 6-12 ամիս ժամանակաընթացքում:

Այժմ իրանական 1.000խմ գազի համար 490 դոլար վճարող Թուրքիան նպատակ ունի նշյալ սակագինը նվազեցնել 440 դոլարի: Իրանը տարեկան 8 մլրդ խմ գազ է վաճառում Թուրքիային: Եթե Միջազգային արբիտրաժային դատարանը վճիռ կայացնի հօգուտ թուրքական կողմի, ապա Թուրքան տարեկան 400 մլն դոլարով կնվազեցնի իրանական գազի համար իր վճարելիք գումարը:

Պարբերականը նկատել է տալիս, որ Իրանը գազ է վաճառում մեկ այլ պետության ևս` Հայաստանին: Իրանական գազի սպառման ծավալներով առաջին գնորդ երկիր հանդիսացող Թուրքիան ավելի թանկ է վճարում (450 դոլար) գազի համար, քան Հայաստանը (250-300 դոլար), որը տարեկան Իրանից գնում է ընդամենը 450 մլն խմ գազ:

Նշվում է, որ Թուրքիան բնական գազ է գնում նաև Ռուսաստանից և Ադրբեջանից: 1.000 .խմ գազն առաջինից գնում է 330 դոլար, երկրորդից` 440 դոլար սակագնով:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}