Քաղաքական13:22, 17 Փետրվար 2014
Թուրքիան իր արտաքին քաղաքականությունում ահավոր զիջումներ է անում

Թուրքիայի
ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախկին պատգամավոր,
«Իրավաբանների միջազգային ասոցացիա»-ի անդամ Շահին Մենգյուն խստորեն քննադատել է
Ահմեթ Դավութօղլուի ղեկավարած արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքները: Ըստ
Մենգյուի` արտաքին քաղաքականության մեջ Անկարան ահավոր զիջումներ է անում: Նման
զիջողական քաղաքականությունը ընդդիմադիր կուսակցածակը բացատրում է 2 հիմնական
գործոնով`
1.
Սիրիայի քաղաքացիական պատերազմում իսլամիստ ահաբեկիչներին Թուրքիայի կողմից օգնություն
ցուցաբերվելու մասին փաստերի ի հայտ գալը:
2.
Գեզիի հակակառավարական ցույցերի պատճառով ԱՄՆ-ի և Եվրամիության աչքին Թուրքիայի հեղինակության
վերականգնման համար:
Մենգյուն
նշում է, որ Դավութօղլուն բոլորովին անհարկի 2013-ի դեկտեմբերին մեկնեց Երևան`
մասնակցելու «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության հերթական
նիստին: Դեռ մի բան էլ իր պատվիրակության կազմում ընդգրկել էր ազգությամբ հայ
Թուրքիայի քաղաքացիների, որոնք ինչ-որ չափով հանրաճանաչ են: Ընդդիմադիր
կուսակցականը դատապարտում է Դավութօղլուի երևանյան պահվածքն այն բան համար, որ
վերջինս «ադրբեջանական հողերից» հայկական զինուժի դուրսբերման պահանջի փոխարեն
պետք է անդրադառնար Հայաստանի Անկախության հռչակագրում տեղ գտած Արևմտյան
Հայաստանի, Հայոց ցեղասպանության և հատուցման մասին ձևակերպումներին:
«Բայց
ոչ միայն չանդրադարձավ այդ հարցին, այլև սխալ ու անընդունելի համարեց նախորդ
դարասկզբի հայկական տեղահանությունը»,- «Քեմալիստլեր» լրատվական կայքի տեղեկացմամբ` դժգոհել է Շահին Մենգյուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |