Տարածաշրջան13:56, 19 Փետրվար 2014
Անկարայում բախումներ են եղել ցուցարարների ու ոստիկանների միջև

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բախումներ են տեղի ունեցել
քայլերթի դուրս եկած քաղաքացիների ու ոստիկանական ուժերի միջև: Ինչպես տեղեկացնում
է «Սի Էն Էն թուրք» լրատվական ծառայությունը, Անկարայի կենտրոնում գտնվող Քըզըլայ
հրապարակում հավաքվել են «Dev-Lis» կազմակերպության անդամները և «երկրում անվճար
կրթություն կազմակերպելու պահանջով» քայլերթ իրականացրել դեպի իշխող «Արդարություն
և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կենտրոնական գրասենյակ: Քայլերթի
մասնակիցները վանկարկել են ընդդիմադիր լոզունգներ:
«ԱԶԿ»-ի գրասենյակի մատույցներում բարիկադներով դիրքավորված ոստիկանները ցուցարարներից պահանջել են հնչեցնել իրենց հայտարարությունը և դադարեցնել ակցիան, քանի որ այն արտոնված չէ: Բայց բողոքի դուրս եկած քաղաքացիները հրաժարվել են կատարել ոստիկանության պահանջը և փորձել են շարժվել դեպի կրթության նախարարության շենք: Ոստիկանները փակել են նրանց ճանապարհը և բախումների տեղիք տվել: Ընդհարումից հետո ձերբակալվել է 8 ակտիվիստ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |