Քաղաքական09:13, 20 Փետրվար 2014
Գերմանիայում պահանջում են սառեցնել Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները

Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից ընդունված համացանցի գրաքննության մասին օրենքը մի քանի օր առաջ վավերացվել է նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից:
Բացասական արձագանքներն իրենց սպասեցնել չտվեցին: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Քենթ
գազեթեսի» լրատվական կայքը, Գերմանիայի «Քրիստոնեական միություն» կուսակցությունը պահանջել է, որպեսզի Գերմանիան սառեցնի Թուրքիայի հետ եվրաինտեգրման շուրջ բանակցությունները:
Կուսակցության եվրոպական քաղաքականության հարցերով պատասխանատու Մայքլ Սթուբգենը Թուրքիայում համացանցի վերահսկումը սահմանող օրենքն անընդունելի է համարել:
Ըստ գերամանացի պատգամավորի՝ նրանք, ովքեր չարաշահում են Եվրոպայի համար գլխավոր սկզբունքներից մեկը՝ խոսքի ազատությունը, չեն կարող Եվրամիության անդամ դառնալ:
Նա կարծում է, որ վարչապետ Ռեեփ Թայիփ Էրդողանի հետ Թուրքիան հեռանում է այնպիսի եվրոպական
չափանիշներից, ինչպիսիք են խոսքի և մամուլի ազատությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |