• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 04:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան15:08, 21 Փետրվար 2014

Zaman. «Էրդողանի ելույթների ժամանակ անհրաժեշտ է երեխաներին հեռացնել էկրաններից»

Zaman. «Էրդողանի ելույթների ժամանակ անհրաժեշտ է երեխաներին հեռացնել էկրաններից»

Թուրքական «Զաման» թերթը հորդորել է Էրդողանի ելույթների ժամանակ երեխաներին հեռացնել հեռուստաէկրաններից: Գյուլենական համայնքի հետ սերտ հարաբերություններ ունեցող թերթում հրապարակված անստորագիր հոդվածում կոչ է արվում Էրդողանի հեռուստաելույթների ժամանակ էկրաններին 13 + կամ առնվազն 7+ գրվի: 

Կոչը հիմնավորվել է հետևյալ կերպ. «Վարչապետն այն մարդն է, ով իր պահվածքով ու խոսքով պետք է օրինակ լինի երեխաների ու երիտասարդների համար: Վարչապետին վայել չէ կոպիտ բառեր, զրպարտություն, սուտ ու հանրային բարքերին ոչ հարիր արտահայտությունները: Սակայն վարչապետը չի խորշում այդ ամենից: Այդ ելույթները ուղիղ եթերով հեռարձակվում են 10-15 հեռուստաալիքներով: Դա մեր երեխաների հոգեկան առողջության ու ապագայի համար ծայրաստիճան վտանգավոր է: Երեխաներին պաշտպանելու համար Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը պետք է քայլեր ձեռնարկի` զգուշացնելով այն ալիքներին, որոնք հեռարձակում են ժողովրդին  ատելություն ու վրեժի դրդող, վիրավորանքներ պարունակող այդ հայտարարությունները: Հեռուստատեսությունն այդ ելույթները հեռարձակելիս պետք է 13+ կամ առնվազն 7+ նշանը դնի էկրանին»:

Ըստ թերթի՝ եթե Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը քայլեր չի ձեռնարկում, ապա այդ պարտականությունն ընկնում է ծնողների վրա:  Նշվում է, որ վարչապետի՝ էկրաններին հայտնվելուն պես հայրերն ու մայրերը պետք է հեռացնեն երեխաներին էկրանների մոտից: Հակառակ դեպքում երեխաների մոտ անվերականգնելի հոգեկան տրավմաներ կարող են առաջանալ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}