Տարածաշրջան09:04, 21 Փետրվար 2014
Թուրքիայի ռազմաօդային պարեկության համակարգը վերազինվում է AWACS-ով

Յոթ տարվա ուշացումից
հետո այսօր ամերիկյան «Boeing» ավիաշինական ընկերության կողմից Թուրքիայի զինված
ուժերին (ԶՈւ) կհանձնվի օդային նախազգուշացման ու վերահսկման AWACS համակարգը, որի համար Թուրքիան առայժմ վճարել է 637
մլն դոլար: Այդ հետախուզական ինքնաթիռների մատակարարումն իրականացնելու համար
Անկարայի վճարելիք վերջնական և ընդհանուր գումարը կազմելու է 1 մլրդ 385 մլն
դոլար:
Ըստ թուրքական «Զաման» պարբերականի` շնորհիվ նշյալ «AWACS» համակարգի Թուրքիայի օդուժը հնարավորություն կունենա տեսահսկելու սևծովյան օդային ամբողջ տարածքը, Իրանի, Իրաքի, Սիրիայի և Հայաստանի և Եվրոպայի հետ օդային սահմանը: «AWACS»-ի նորագույն ռադարների միջոցով կարելի է 100-ավոր կիլոմտրերի հեռավորությունից արձանագրել և տեղորոշել ցանկացած տիպի օդանավ կամ ռազմանավ: «AWACS»-ն ի զորու է 10 ժամվա թռիչքի ընթացքում հսկել 4մլն քմ օդային տարածք: Նման համակարգի համալրումով զգալիորեն հզորանում են Թուրքիայի ռազմաօդային պարեկության համակարգը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |