• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:27, 22 Փետրվար 2014

Ստամբուլի Գեզի այգում հայտնաբերված հայկական շիրմաքարերը տեղադրվել են Շիշլիի հայկական գերեզմանատանը

Ստամբուլի Գեզի այգում հայտնաբերված հայկական շիրմաքարերը տեղադրվել են Շիշլիի հայկական գերեզմանատանը

Ստամբուլի Թաքսիմ հրապարակը զբոսավայր դարձնելու թուրքական իշխանությունների ծրագրի շրջանակներում սկսված շինարարության ժամանակ հայատնաբերվել էին հայկական գերեզմանաքարեր:

Սուրբ Հակոբ նախկին հայկական գերեզմանատանը պատկանած, շիրմաքարերը ուսումնասիրությունների նպատակով ուղարկվել էին Հնագիտության թանգարան: Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, հղում անելով հայկական «Ակօս»-ին, հաղորդում է,որ այժմ նշյալ գերեզմանաքարերը տեղադրվել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատան տարածքում:

Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարակից տարածքում, որտեղ այժմ Դիվան հյուրանոցն է ու այլ շենքեր, մինչև 1930-ական թվականները գտնվում էր հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատունը: Թաքսիմում սկսված շինարարական աշխատանքների ժամանակ գետնի մակերևույթից մեկ և կես մետր խորության վրա հայտնաբերված գերեզմանաքարերը պատկանում էին հենց վերոնշյալ հայկական գերեզմանատանը, որը հիմնվել էր 16-րդ դարում Օսմանյան Սուլեյման Քանունի սուլթանի կյանքը փրկած Վանեցի խոհարար Մանուկ Քարասեֆերյանի խնդրանքով: Օսմանյան սուլթանի թույլտվությամբ հիմնված գերեզմանատան տարածքը 1939 թվականին հանրապետական Թուրքիայի ղեկավարության կողմից ընդունված վիճարկելի որոշմամբ, բռնագրավվում է: Իսկ այսօր հայկական գերեզմանատան տեղում վեր են խոյանում Դիվան հյուրանոցն ու այլ շենքեր:

Թուրքական հնագիտական թանգարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները հայտնաբերված հայկական գերեզմանաքարերը վերագրում են 17-19 դարերին: Գերեզմանաքարերի մի մասի վրայի գրությունները վերծանել հնարավոր չի եղել, մի մասի վրա էլ գրություններ չեն եղել, իսկ մնացածների վրա կան այսպիսի գրություններ՝ «Մարտիրոսի որդի Նիկողոս», «Եղիազարի որդի Գրիգոր», «Կարապետի որդի Դիքեշ Հարություն», «Ասլանի որդի վարսավիր Խաչատուր», «Անտիրեսի տղա Միքայելի որդի Հովհաննես»: Գերեզմանքարերն այժմ տեղադրված են Ստամբուլի  Շիշլիի թաղամասի հայկական գերեզմանատան մուտքի դիմաց:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}