• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 21:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:20, 26 Փետրվար 2014

«Գող էրդողան», «Բարով մնաս, Թայիփ». զանգվածային բողոքի ցույցեր Թուրքիայում

 «Գող էրդողան», «Բարով մնաս, Թայիփ». զանգվածային բողոքի ցույցեր Թուրքիայում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու Բիլալ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումից հետո Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Հայտնում է թուրքական «Ռադիկալ»-ը:

Փետրվարի 24-ին, երեկոյան թուրքական մամուլում  հայտնվել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և որդու՝ Բիլալ Էրդողանի  գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերի 17-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի օրը: Հեռախոսազրույցում Էրդողանը որդուն տեղեկացնում է, որ խուազարկություններ են տեղի ունենում և հրահանգներ է տվել որդուն` տանից փողերը հանելու ու զրոյացնելու վերաբերյալ:
 
Ձայնագրության տարածումից հետո Ստամբուլում, Էսքիշեհիրում, Մուղլայում, Անկարայում, Անթալիայում, Իզմիթում, Չանաքքալեում և մի շարք այլ քաղաքներում  տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ: Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում հավաքված 500 հոգանոց խումբը վանկարկել է «ամեն տեղ կաշառք, ամեն տեղ ապօրինություն» : 

Իսկ Իզմիթում ցուցարարները Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում»  կուսակցության (AKP-ԱԶԿ) գրասենյակի վրա ձվեր են նետել:  

Էսքիշեհիրում վանկարկել են «Կառավարություն հեռացիր» և ԱԶԿ-ի գրասենյակի պատերին գունվոր ներկերով գրել են «գող կա»:

Ցուցարաները նաև վանկարկել են « Գող էրդողան», «Բարով մնաս, Թայիփ» և այլն :

Ոստիկանությունը ամեն տեղ փորձել է ցրել ցուցարարներին` կիրառելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, ռետինե փափուշտներ: Որոշ տեղերում ոստիկանության ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել: 

Նախորդող հրապարակում` Էրդողանի և որդու հեռախոսազրույցի ձայնագրությունը ցնցել է Թուրքիան

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}