Տարածաշրջան07:50, 26 Փետրվար 2014
Թուրքիայի խորհրդարանում միջադեպ է տեղի ունցել համացանցի մասին օրենքի քննարկման ժամանակ

Թուրքիայի
նախագահ Աբդուլահ Գյուլը օրեր առաջ վավերացրել էր համացանցի մասին օրենքը: Սակայն հասարակությունում
առաջացած դժգոհության ալիքի պատճառով որոշ կետեր ուղղարկվել էին Թուրքիայի խորհրդարան՝ փոփոխություններ կատարելու
համար:
Թուրքական «Վաթան» թերթի փոխանցմամբ՝ մեջլիսն ընդունել է փոփոխությունների փաթեթը:
Համաձայն խորհրդարանի կողմից կատարված փոփոխության՝ hեռահաղորդակցության ոլորտը կարգավորող վարչության նախագահի՝
կապը արգելափակելու մասին որոշումը 24 ժամվա ընթացքում ներկայացվելու է դատարանի հաստատմանը:
Խորհրդարանում օրենքի քննարկման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել:
Ընդդիմադիր
«Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Մուսլիմ Սարը, անդրադառնալով վերջին
երկու օրերին Թուրքիայի ամենաքննակվող հարցին՝ Էրդողանի և որդու՝ Բիլալ Էրդողանի հեռախոսազրույցին,
նշել է. «Երբ ասում էինք, որ այս մեջլիսում գող կա, հենց այնպես չէինք ասում: Այո՛,
գող կա»:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքերն առաջացրել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը
ներկայացնող պատգամավորների դժգոհությունը: Պատգամավորների միջև առաջացած վիճաբանությունը հարթել էին խմբակցության ղեկավարները:
Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել էր Էրդողանի և որդու հեռխոսացրույցի
ձայնագրությունը, որտեղ Էրդողանը որդուն խորհուրդ է տալիս ձերբազատվել տանը գտնվող
փողից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |