Քաղաքական09:42, 27 Փետրվար 2014
Financial Times. «Էրդողանն արդեն Թուրքիայի խնդիրների աղբյուրն է»

Բրիտանական հեղինակավոր «Financial Times» ամսագրի միջազգային լուրերի
բաժնի խմբագիր Դեյվիդ Գարդները «Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն Թուրքիայի խնդիրների
աղբյուրն է» վերտառությամբ իր հոդվածում անդրադարձել է վերջին օրերին համացանում
հրապարակված Թուրքիայի վարչապետ Էրդողանի և որդու գաղտնալսված սկանադալային
հեռախոսազրույցին: Հեղինակը գրում է, որ չնայած Էրդողանը պնդում է, թե ձայնագրությունը կեղծ
է, ամեն դեպքում և նա, և Թուրքիան արդեն փակուղու մեջ են:
Ըստ հեղինակի` Էրդողանի հեղինակությունը Թուրքիայում և արտերկրում անդառնալիորեն արատավորվել: Իշխանության վրա ոչ մի հսկողություն չի մնացել, և Էրդողանն արդեն սկսել է իրենից
բացի ուրիշ ոչ մեկին չլսել:
«Եթե նույնիսկ մոտակա ընտրություններում հաղթի Էրդողանը, ապա ոչ մի երաշխիք չկա, որ նրա գործերը վատ չեն գնա: Եթե Էրդողանը շարունակի անհիմն դավադրությունների մեջ մեղադրել տարբեր
կազմակերպություենների, դպրոցների, թերթերի, պարզապես կվերանա Թուրքիայի հանդեպ վստահությունը: Բացի այդ, եթե շարունակվի պատերազմն իսլամական շրջանակների միջև, ապա հնարավոր
է, որ մարդիկ ցանկանան «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP,(Էրդողանի ղեկավարած
կուսակցությունը) ազատել մի մարդու քմահաճույքներից»,-
գրում է Դեյվիդ Գարդները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |