Տարածաշրջան07:42, 27 Փետրվար 2014
Կիպրական հարցի բանակցությունների համար այսօր պատմական օր է

Կիպրական հարցի լուծմանն ուղղված բանակցային գործընթացը մտնում է որակական նոր
փուլ: Կողմերն այսօր կարևոր այցեր են իրականացնելու Անկարա և Աթենք. Կիպրոսից
Անդրեաս Մավրոյանիսը մեկնելու է Անկարա` հանդիպելու Թուրքիայի փոխարտգործնախարար
Ֆերիդուն Սինիրօղլուի հետ, իսկ Հյուսային Կիպրոսի Թուրքական (չճանաչված)
Հանրապետության (ՀԿԹՀ) ներկայացուցիչ Քուդրեթ Օզերսայը Աթենքում հանդիպելու է
Հունաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Անաստասիս Միթսաիլիսի հետ: Օզերսայն
Աթենքում քննարկման առարկա է դարձնելու կիպրոսաբնակ թուրքերի դեմ կիրառվող
պատժամիջոցների հարց և փորձելու է աջակցություն ստանալ հունական կողմից:
Թուրքական լրատվամիջոցների գնահատմամբ` այդ այցերը նշանավորվում են պատմական եզակիությամբ, քանի որ, օրինակ, ՀԿԹՀ-ի պաշտոնատար անձի` Հունաստան կատարած այցը վերջին անգամ եղել էր 55 տարի առաջ, երբ կիպրոսաբնակ թուրքերի նախկին նախագահ Ռաուֆ Դենքթաշը մեկնել էր Աթենք:
«Հյուրրիյեթ» օրաթերթը նաև տեղեկացնում է, որ նախօրեին Կիպրոսի կրոնական համայնքների հոգևոր առաջնորդները մասնակցել են Շվեդիայի դեսպանատանը կազմակերպված հանդիպմանը: Ներկա են գտնվել ՀԿԹՀ-ի կրոնական հարցերի վարչության ղեկավար Թալիփ Աթալայը, Կիպրոսի հունական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Յուսեֆ Սոուֆը, հայ արքեպիսկոպոս Վարուժան Հերքելյանը և այլք:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |