Քաղաքական07:38, 28 Փետրվար 2014
Եվրախորհրդարանի նախագահը` Գյուլին. «Հիասթափված եմ»

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Թուրքիայում նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից Դատախազների և դատավորների բարձրագույն խորհրդի (HSYK) մասին օրինագծի հաստատման վերաբերյալ գրառում է կատարել «Twitter»-ում:
Շուլցը հրապարակման մեջ նշել է Գյուլի թվիթերյան հասցեն` անձամբ նախագահի ոշադրությունը հրավիրելով «tweet»-ի վրա:
Եվրախորհրդարանի նախագահը գրել է. «Դատական համակարգի անկախությունը վտանգող և Թուրքիայի` ԵՄ-ին հավատարմության հարցում հարցեր բարձրացնող օրինագծի պատճառով հիասթափված եմ»:
Նշենք, որ ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, որ Դատավորների և դատախազների գերագույն խորհրդին վերաբերող օրինագծի նպատակն է քողարկել դեկտեմբերի 17-ին բռնկված խոշոր կոռուպցիոն սկանդալի գործով հետաքննությունը, որի ընթացքում հարցաքննվել են մի շարք հայտնի գործարարներ, նախարարների որդիներ ու պետական պաշտոնյաներ, այդ թվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը։

Ermenihaber.am

Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |