Քաղաքական07:40, 01 Մարտ 2014
Դավութօղլուն մեկնել է Ուկրաինա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնել
է Ուկրաինա:
Թուրքական «Mynet.com» լրատվական կայքի տեղեկացմամբ` պաշտոնական այցով Բուլղարիայում
գտնվող նախարարը որոշել է այնտեղից մեկնել Ուկրաինա` Ղրիմի զարգացումների և Ռուսաստանին
պատկանող որոշ տարրերի Ղրիմ ներթափանցման մասին լուրերի տարածվելուց հետո:
Մինչև մեկնելը Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի
պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ և ղրիմյան
զարգացումների մասին նախնական տեղեկություն ստացել:
Նախարարը «Twitter»- ում գրել է Ղրիմի իրենց եղբայրներ ճակատագիրը իրենց համար կարևոր
է: Ըստ աղբյուրի` Դավութօղլուն Ուկրաինայում հանդիպումներ կունենա Ուկրաինաի արգործնախարարի
պաշտոնակատարի և նախագահի պաշտոնակատար և Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |