Տարածաշրջան07:36, 04 Մարտ 2014
Ռուսական ռազմանավերը մտել են Բոսֆորի նեղուց

Ռուսաստանին
պատկանող 2 ռազմանավեր Սև ծով մտնելու նպատակով` այսօր առավոտյան տեղական
ժամանակով ժամը 7:30-ին մուտք են գործել
Բոսֆորի նեղուց: Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության տեղեկացմամբ ` «Սարատով»
և «Յամալ» անվանմամբ նավերը եկել են Էգեյան ծովի կողմից և Մարմարա ծովով շարժվել են դեպի նեղուց: Այս նավերը Ռուսասատանի կողմից ուղարկվել էին
Միջերկրական ծով Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ, սակայն Ղրիմի շուրջ
ծավալվող իրադարձություններից հետո հետ են կանչվել Սև ծով:
Գործակալությունը հայտնում է նաև, որ մեկ
ուկրաինական ռազմանավ մուտք է գործել Դարդանելի նեղուց և շարժվում է դեպի Մարմարա ծով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |