Մշակութային10:12, 05 Մարտ 2014
Թուրք կինոդրամատուրգներն` ընդդեմ «Նիմֆոմանուհու» արգելմանը
Թուրքիայի կինոդրամատուրգների միությունը քննադատել է Թուրքիայում սկանդալային «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրության արգելումը:
Միության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ֆիլմերը և արվեստի այլ
ստեղծագործությունները զանգվածներին հասցնելուն խոչընդոտող ցանկացած օրենք անընդունելի է: Ֆիլմի ցուցադրության սահմանափակման մասին որոշումը
մեծ սխալ ենք համարում: Պետության պարտականությունը ֆիլմի դիտման համար տարիքային դասակարգումն անելն
ու մարդկանց ֆիլմի բովանդակության մասին տեղեկություն տալն է, ոչ թե չափահաս մարդկանց
նախասիրությունները որոշելը: Թուրքիայի կինոդրամատուրգների միության անունից մեկ անգամ
ևս հիշեցնում ենք, որ դեմ ենք գրաքննության բոլոր դրսևորումներին»:
Հիշեցնենք, որ դանիացի
հայտնի ռեժիսոր Լարս վոն Թրիերի` իր բաց տեսարաններով աշխարհում մեծ աղմուկ բարձրացրած «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունը Թուրքիայում արգելվել է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |